Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա

Հանրահայտ դերասանուհուն տեղափոխել են թերապևտիկ բաժնի հիվանդասենյակ, որտեղ նրան անհամբերությամբ սպասել են հարազատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Բժիշկները կարողացել են զգալիորեն փոքրացնել դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի գլխուղեղի այտուցը և դուրս բերել դեղորայքային կոմայից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Անաստասիա Զավորոտնյուկը թիկնապահների հսկողության տակ է. ԶԼՄ

Զավորոտնյուկի փիար տնօրեն Մարինա Պոտապովան ասել է, որ դերասանուհու գիտակցությունը վերադարձել է երեկ երեկոյան։

Այս պահին նա թերապևտիկ բաժնի հիվանդասենյակում է, բժիշկները շարունակում են անհրաժեշտ թերապիան։

Զավորոտնյուկի վիճակի մասին խոսել է բժիշկ, գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բրատիկը։ Նա ասել է, որ եթե դերասանուհին գիտակցության է եկել, դա լավ նշան է։

«Ուրեմն հնարավոր է ազդել ուռուցքի և ընդհանուր վիճակի վրա, պայմաններ ստեղծել, որ մարդն ապրի»,– ասել է նա «Երեկոյան Մոսկվա» կայքին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Անաստասիա Զավորոտնյուկը հիվանդանոցում է. նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։

«Հարազատները պատրաստվում են նրա վախճանին»․ Անդրեյ Ռազինը` Զավորոտնյուկի վիճակի մասին

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։