Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է դեսպանատուն բացելու մասին Հայաստանի որոշմանը

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր կայացած նիստի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի ԱԳՆ–ն արձագանքել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու լուրին` ողջունելով այդ որոշումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մտադրության մասին։ Այդ որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր կայացած նիստի ժամանակ։

Սուրբ հողի փոխարեն՝ ոջիլներով լի մեկուսարան. չկայացած հանգիստ Իսրայելում

«Իսրայել պետությունը ջերմորեն ողջունում է Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի Հանրապետության որոշումը։ Այս որոշումն արտացոլում է 2 երկրների հարաբերություններում եղած մեծ առաջընթացը, որը արձանագրվել է վերջին տարվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի ԱԳՆ–ում կարևորել են այդ քայլն ու նշել, որ դա «կամրապնդի բարեկամությունը երկու ժողովուրդների միջև ու կընդլայնի համագործակցությունը բոլոր ոլորտներում»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նույնպես ողջունել է Հայաստանի իշխանության որոշումը, նշելով, որ այդ քայլը վկայում է երկրների հարաբերությունների զարգացման և աշխարհում Իսրայելի կարգավիճակի բարձրացման մասին։

Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

Նշենք, որ 2000-2008թթ–ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը՝ Փարիզ։ 2012-2018թթ–ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում։ Իսկ 2018 թվականի մարտից Իսրայելում ՀՀ դեսպանն Արմեն Սմբատյանն է` նստավայրը՝ Երևան: