ՌԱԴԻՈ

«Իրականում». Թող Ադրբեջանը երազի ու սպառնա, մենք մերն արդեն ապացուցել ենք ռազմադաշտում

Իրականում ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը դեռ շատ ժամանակ կա. բոլորս ենք հասկանում: Այդ խմորը դեռ շատ է ջուր տանելու: Ու որքան էլ ուզենք` Արցախի անկախությունը հնարավորին չափ արագ ընդունվի միջազգային հարթակներում, գիտակցում ենք, որ դա չի ստացվելու։
Sputnik
«Իրականում». Թող Ադրբեջանը երազի ու սպառնա, մենք մերն արդեն ապացուցել ենք ռազմադաշտում

Հիմա իրավիճակն այնպես է խառնվել, որ նույնիսկ ամենալուրջ, խնդրով երկար ժամանակ զբաղվող մասնագետները որևէ կանխատեսում չեն կարողանում անել: Ոչ ոք ռիսկ չի անում ասել` ռազմական գործողությունները կվերսկսվեն արցախա – ադրբեջանական շփման գծում, թե ոչ։