ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկին պատրաստում են վիրահատության, բժիշկները սկսել են դրական կանխատեսումներ անել և որոշել են հեռացնել ուռուցքը: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` հղում անելով բժիշկներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ երեկոյան դերասանուհու գիտակցությունը վերականգնվել է, նա ինքնուրույն է շնչում ու նույնիսկ հիվանդասենյակ է տեղափոխվել։
«Դա վկայում է այն մասին, որ ընտրված բուժումն ու հակաբիոտիկներն արդյունավետ են, բժիշկները կարողացել են դադարեցնել այտուցի զարգացումը», – պարբերականի հետ զրուցում ասել է ուռուցքաբան վիրաբույժը, որը ծանոթ է Զավորոտնյուկի վիճակին։
Նա նշել է, որ երբ դերասանուհին դուրս գա կոմայից, բժիշկները կկարողանան հեռացնել ուռուցքը։ Բժիշկն ասել է, որ նույնիսկ այսքան ծանր վիճակում հնարավոր է վիրահատություն անել։
«Գլիոբլաստոման հնարավոր է վիրահատել, թեև հիվանդության ավելի վաղ փուլում բարենպաստ արդյունքի հնարավորությունն ավելի մեծ է։ Սակայն Անաստասիան լավ շանսեր ունի», – ասել է բժիշկը։
Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին
Ավելի վաղ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Տուշևը լրատվամիոցներին հայտնել էր, որ եթե Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և նրա մոտ գլխուղեղի վերջին աստիճանի ուռուցք է, ապա նման հիվանդների կյանքի տևողությունը կազմում է ութ ամսից մեկ տարի։ Նրա խոսքով` նման դեպքերում կանխատեսումները հուսալի չեն, քանի որ այդ վիճակում ճառագայթային վիրաբուժությունը և քիմիաթերապիան կարող են երկարացնել հիվանդի կյանքը, սակայն գրեթե անհնար է լիովին բուժվել։
Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։
Տեղեկություններ կան, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում։
Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր եղել ավագ դստեր խանութի բացմանը։
Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։