ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. 2019-ի դրությամբ Հայաստանից ոչխարի մսի ու կենդանիների արտահանման ծավալների աճ է գրանցվել։ Մեկ տարում ոչխարի գինը աճել է 30 տոկոսով։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը` ներկայացնելով 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը։
«Ներկայացվող ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես` մատչելի վարկավորման և ծախսերի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում այծաբուծության ու ոչխարաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որով կանխատեսվում է, որ մեր մրցունակ դիրքն աշխարհում կբարձրանա»,– ասաց նա։
«Դա սենսացիա էր». ինչ է սպասում ՀՀ հյուրերին և բնակիչներին ոչխար խուզելու փառատոնում
Նախարարության հաշվարկով` ծրագրի արդյունքում ձեռք կբերվի շուրջ 35 000 գլուխ ոչխար։ 2019-27թթ–ին կանխատեսվում է արտադրել 3.5 մլրդ դրամի միս ու 0.5 մլրդ դրամի կաթ։