«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

ՔԿՀ—ի նախկին պետը հեղինակություն վայելող դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները բաց է թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն

«2018–19 թթ. Ա. Հ.-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից կաշառք է  պահանջել։ Նա գումար է ուզել  կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ ՔԿՀ–ի նախկին պետը հեղինակություն վայելող դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները, սահմանված կարգի խախտմամբ, բաց թողնելու, պատժի կրման ընթացքում բջջայինների և այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու  չնախատեսված ժամերի սնունդ ՔԿՀ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ պետը

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, որը Վանաձորի բնակչից 2019–ի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել և ՔԿՀ պետին է փոխանցել 725.740 ՀՀ դրամին համարժեք (1500 ԱՄՆ դոլար) գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ինչո՞ւ չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, և ի՞նչ է սպասվում նրա փեսային

Նրա հանդեպ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` կաշառք ստանալու կասկածանքով։