Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով

Աշխարհի ամենաբարձր շենքը` Բուրջ Խալիֆան առաջին անգամ է լուսավորվելու Հայաստանի ազգային դրոշի գույներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Դուբայում Հայաստանի դեսպանությունը։

«Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին ժամը 21:10 Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եռագույն ու երաժշտական Երևանը. տոնական ֆոտոշարք

Նշենք, որ Բուրջ Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը. ճարտարապետական բարձրությունը կազմում է 828 մետր։ Երկնաքերի հիմքից մինչև գագաթն ընկած հատվածում կա ճիշտ 3000 աստիճան, իսկ գագաթի ծայրին օդի ջերմաստիճանը 10°C-ով ավելի ցածր է, քան հիմքի մոտ:

Երկար դրոշ, եռագույն հագնված երաժիշտներ, ոգևորող երաժշտություն. Երևանում տոն է. տեսանյութ

Հիշեցնենք, որ այս տարվանից մեկնարկում է Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս տարի Անկախության տոնին նվիրված միջոցառումները կանցկացվեն Գյումրիում։