Կիպրոսում հայերեն խոսք կհնչի. Ստեփանյանի թատրոնը հյուրախաղերին կհավաքի «Ռուբիկի խորանարդը»

Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Սլավա Ստեփանյանը մտածված իր ներկայացումները ձևավորել է միայն հունարեն սուբտիտրերով` գոհացնելու համար մայրենի լեզուն կարոտած հանդիսատեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի հայկական թատրոնը «Շարունակություն +» ներկայացումով չորեքշաբթի բացեց հյուրախաղերը Կիպրոսի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

Չեխովի ստեղծագործությունների ներկայացումները ռուսերենով էր թողարկվում` հունարեն ենթագրերով։ Սակայն, հայերեն խոսք հանդիսատեսն ամեն դեպքում կլսի։  Հյուրախաղերին արտիստների բերած խաղացանկում կան ներկայացումներ, որոնք բեմադրվել են ժամանակակից հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Ռուբիկի խորանարդը, կամ Սիրո երկրաչափությունը» պիեսի հիման վրա։ Այն հայերեն են խաղում, ռուսերեն ենթագրերով։

Երրորդ բեմադրությունը, որով կզարմացնեն թատերասերներին Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները` «Երեք խոզուկները» մանկական տիկնիկային ներկայացումն է, որի պրեմիերան կայացել է բոլորովին վերջերս Մոսկվայում անցկացվող «Ծիրան» ամենամյա հայկական տոնակատարության ժամանակ։

«Հյուրախաղերը հիանալի են ընթանում։ Մեզ շատ լավ են դիմավորել», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց թատրոնի առաջատար դերասանուհի Զիտա  Բադալյանը։

Թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի խոսքով` հյուրախաղերը կազմակերպվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի և Ռուսաստանում  Հայաստանի դեսպանատան աջակցմամբ։

Տնօրեն 20 օրով. Ռուսական դրամատիկական թատրոնը «հանձնվել է ժամանակավոր կառավարման»

«Իսկ այն, որ ներկայացումները լինելու են ռուսերենով և հայերենով, դա հատուկ է արված, ռուս և հայ այն հանդիսատեսի համար, որը տեղափոխվել է Կիպրոս և կարոտում է մայրենի լեզուն։ Ու նաև, որ կիպրոսահայերը չմոռանան մայրենին», – կատակում է Ստեփանյանը։

Ի դեպ, «Շարունակություն +» ներկայացմամբ Սլավա Ստեփանյանը շատ է հպարտանում, քանի որ այն Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում վերջերս  է դարձել հեղինակավոր թատերական փառատոնի հաղթող։

Մոսկվայի հայկական թատրոնը` Մոսկվայի հայտնի Լազարևյան թատերական ստուդիայի անմիջական իրավահաջորդն է, որում աշխատել են մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպես Վալերի Բրյուսովը, Իոսիֆ Օրբելին և մյուսները։

«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին

Թատրոնի նոր պատմությունը սկսվել է 2002 թվականին, երբ այն «վերակենդանացրել  է» Սերգեյ Փարաջանովի աշակերտ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Սլավա Ստեփանյանը։ Վերջերս, Ռուսաստանի հայերի միության շնորհիվ թատրոնը սեփական տարածք է ձեռք բերել  Մոսկվայի «Մարյինա Ռոշչա» մետրոյի կայարանի մերձակայքում։ Թատրոնի նոր խաղաշրջանի  բացումը նախատեսվում է հոկտեմբերի 7-ին։ Թատրոնում ներկայացումները բեմադրվում են ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն լեզուներով։