ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»,– գրել է նա։
Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել
Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նախագիծն ԱԺ նիստի օրակարգ ներկայացնելուց առաջ նախ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովի նիստում ու արժանանա հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին
Հիշեցնենք, օգոստոսի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հայտնի դարձավ, որ խմբակցությունը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել։
Սեպտեմբերի 18-ին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ նախագիծը պատրաստ է և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի նախագահին` այն շրջանառության մեջ դնելու համար։