Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Քոչար Խաչատրյանը կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցների վատնման մեջ։ Նա ԱԺ կողմից տրամադրվող արծաթե մեդալների փոխարեն պղնձե մեդալներ է ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik.  Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

«Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցների վատնման մեջ»,–ասաց նա։

Ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել դեպքի առնչությամբ, ըստ այդմ, 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժինը հաղորդում է ստացել, որ 2016-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:
Ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նա, մասնավորապես, 2015-2016թթ. ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն` նրանց է փոխանցել 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:
Սակայն ՍՊԸ տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ։ Արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադրեցնելու փաթեթ է ներկայացնելու Ազգային ժողովի նախագահին։ Լիլիթ Մակունցը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փաթեթն արդեն պատրաստ է։