Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Ադրբեջանցի ըմբշամարտիկը, որը համաձայն չէր դատավորի որոշման հետ, հրաժարվել է լքել գորգն ու ընդունել իր պարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ըմբիշ Գաջիմուրադ Ռաշիդովի ու ազատ մարտի աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Գաջի Ալիևի (65 կգ) միջև մարտը Նուր-Սուլթանում (Ղազախստան) սկանդալով է ավարտվել։ Այս մասին հայտնում է  Sputnik Ադրբեջանը։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ

Տեղեկության համաձայն` նախնական փուլում Ալիևը պարտվում էր Ռաշիդովին 2:3 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին նրան հաջողվել է ավարտել հնարքը, որի համար դատավորը նրան երկու միավոր է շնորհել։ Արդյունքում մարտն ավարտվել է 4:3 հաշվով` հօգուտ ադրբեջանցի մարտիկի։

Սակայն ռուս մարզիչները բողոքարկել էին մրցավարների որոշումը, ու տեսագրությունը վերանայելուց հետո հաղթանակը 4:2 հաշվով շնորհվել է Ռադիշոդին։

Նման որոշումից վրդովված Ալիևը հրաժարվել է լքել գորգը ու սկսել է  վիճել դատավորի հետ։ Արդյունքում ըմբիշին հեռացրել են գորգից ադրբեջանական թիմի ներկայացուցիչների ու անվտանգության աշխատակիցների օգնությամբ։ Հետո էլ նա չի ցանկացել կանգնել իր մրցակցի ու մրցավարի կողքին պաշտոնական արդյունքը հայտարարելու ժամանակ։

Համացանցում արդեն կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցի մարտիկը չի համաձայնում ընդունել պարտությունը։