Վալերիյ Օսիպյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. նախագահը ստորագրեց հրամանագիրը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ազատման միջնորդագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրամանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի–Sputnik. Վալերիյ Օսիպյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց վարչապետ Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,– նշված է նախագահի հրամանագրում։

Արդեն նախկին ոստիկանապետ Օսիպյանի հրաժարականի պատճառների մասին մամուլում  լուրեր են շրջանառվում, համաձայն որոնց` նրա ու վարչապետ Փաշինյանի միջև ծագած խնդիրն Ամուլսարի շուրջ է եղել։

Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018–ի մայիսի 10-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ` 2012թ.–ի սեպտեմբերից մինչ 2018–ի մայիսը, եղել է Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը։

Վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ներկայացրել նախագահին

2009-2010 թթ. Օսիպյանը ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ է եղել, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատար, 2011-2012 թթ.-ին` Երևանի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։