Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ

Թաիլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում 7 տղա և 2 աղջիկ կներկայացնեն Հայաստանը։ Այն վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 9 մարզիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Վնասվածք ստացած Կորեային «Ֆորմուլա–2»–ում կփոխարինի Մաթևոս Իսահակյանը

«Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ): Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ուժեղագույնները` աշխարհի առաջնությանը. հայ ծանրորդների մարզումները` լուսանկարներով

Նշենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը անցկացվելու է սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: