Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը պատրաստ է. այն ԱԺ նախագահին կներկայացվի

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահին կներկայացնի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի մասին փաթեթը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ո՞վ է կազմել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, և ի՞նչ կապ ունի Elawphant–ը

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր վարչության նիստ է հրավիրել, որը դեռ շարունակվում է։

«Ընթացակարգ կա, համաձայն որի` «Իմ քայլը» պետք է նախագիծ ներկայացնի Ազգային ժողովին, որից հետո ԱԺ–ն այն պետք է շրջանառության մեջ դնի։ Այդ գործընթացը տեղի է ունենում, և նախագիծը վաղը ԱԺ նախագահի մոտ կլինի»,–ասաց Մակունցը։

Նշենք, որ դրանից հետո ԱԺ–ն գաղտնի քվեարկությամբ որոշելու է դիմել ՍԴ–ին, թե ոչ։ Իսկ վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը։

Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին «Իմ քայլի» խմբակցության նիստից հետո հայտնի դարձավ, որ խմբակցությունը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել։

ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան