Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը

«Հարավկովկասյան երկաթուղին» Երևան–Գյումրի–Երևան գնացքների ժամերի փոփոխության մասին տեղեկություն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը:

Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»

Տեղեկության համաձայն` №100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն:

Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետևյալ կարգով՝ Երևանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50։

Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երևան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն: