Պաուլինա Անդրեևայի ու Ֆյոդոր Բոնդարչուկի «գաղտնի» հարսանիքը. հայտնվել են առաջին կադրերը

Հայտնի ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկն ու տաղանդավոր դերասանուհի Պաուլինա ԱՆդրեևան ամուսնացել են։ Արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, խիստ գաղտնի պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հարսի հայրենի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, XVIII դարի առանձնատանը։ Այն արդեն ամենաառեղծվածայինն ու խորհրդավորն են անվանել։ Հարսանյաց արարողությանը հավաքվել էր Մոսկվայի գրեթե ամբողջ բոմոնդը։ Հյուրերի շարքում էին նաև նորապսակներ Սոբչակն ու Բոգոմոլովը, որոնց շոու–հարսանիքը մի քանի օր առաջ էր եղել։

Ընդհանուր առմամբ, Բոնդարչուկն ու Անդրեևան մոտ 200 մարդ էին հրավիրել հարսանիքին։ Հյուրերի մեծ մասը տեղավորվել էր «Եվրոպա» հյուրանոցում։

Արարողության ժամանակ ցուցադրվել են ամուսնության գրանցման կադրերը։ Այն կայցել է սեպտեմբերի 1–ին Սանկտ Պետերբուրգում 20 մտերիմների ու ազգականների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է Cosmopolitan–ը։

Հարսանիքը վարում էր Իգոր Վերնիկը, նա նաև Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքի հանդիսավարն է եղել։ Զույգին նվեր էր արել Բոնդարչուկի ընկերը` Սերգեյ Մազաևը. նա «Մորալնի կոդեկս» խմբով երգել է հարսանիքին։ Ելույթ են ունեցել նաև Սվետլանա Լոբոդան ու Նատալյա Իոնովան։

Հասն անթերի էր, նա երեկոյի ընթացքում երկու հարսանեկան զգեստ է ունեցել Maison Bohemique–ից։ Իսկ ահա Ֆյոդորի ու Պաուլինայի մատանիներն աստղային չափանիշներով համեստ էին։

Նորապսակները եվրոպական ոճով խնջույք էին կազմակերպել, որտեղ իտալական խոհանոցի ուտեստներ էին մատուցվում։

Հյուրերին ցուցադրել են «Кино в деталях» ծրագրի մի հատվածը, որի ժամանակ են մտերմացել Պաուլինան ու Ֆյոդորը։ Այն հուզել է հյուրերին։

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը հայտնվել է համացանցում. տեսանյութ

Զույգի հարաբերությունները սկսվել են 2015 թվականին։ 52–ամյա Բոնդարչուկն ու 30–ամյա Անդրեևան փակ էին պահում իրենց մասին ինֆորմացիան, սակայն երբեմն միասին լուսանկարներում էին հրապարակում։ Ֆյոդորի հետ ծանոթությունից հետո Պաուլիանայի կարիերան զարգացում է ապրել։