Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։

«Չկա այդպիսի բան»,– ասաց Տոնոյանն` ի պատասխան լրագրողների հարցերի։

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ու նրա վերջինի հայտարարությունը սպայի պատվի մասին Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։

Իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին սպասվող հրաժարականի վերաբերյալ Տոնոյանը ասաց, որ նման տեղեկություն չունի և որ այդ հարցն Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում

«Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:

Մամուլում շրջանառում են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի սպասվող պաշտոնանկության մասին լուրեր։