Օսիպյանի հրաժարականի հարցը Անվտանգության խորհրդի նիստում չեն քննարկել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ դա այն հարցը չէ, որը կարող էր քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հարցը Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

«Այդ հարցը Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել չէր կարող։ Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված օրակարգ` թե ինչի մասին պետք է խոսվի։ Նիստին բացառապես օրակարգն է քննարկվել»,–հայտարարեց Միրզոյանը։

Նա հրաժարվեց մեկնաբանել` սպասվո՞ւմ է Վալերիյ Օսիպյանի հրաժարականը, թե՝ ոչ։

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի հերթական նիստը գումարվել էր երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Արթուր Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաև Տոնոյանն ու Օսիպյանը. «Ժողովուրդ»

Փաշինյանը ընդգծել էր, որ ձևավորված է Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ, որով և առաջ են շարժվում։