ՌԱԴԻՈ

«Իրականում». Սաուդյան Արաբիայի վրա հարձակումից հետո Արևմուտքում կարծիքները կիսվել են

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը «Իրականում» ծրագրի շրջանակում անդրադարձել է Սաուդյան Արաբիայի շուրջ ընթացող զարգացումներին:
Sputnik
«Իրականում». Սաուդյան Արաբիայի վրա հարձակումից հետո Արևմուտքում կարծիքները կիսվել են

Սաուդյան Արաբիայի հետ կապված խնդիրները միջազգային հանրությանը նախևառաջ հետաքրքրում են նավթի գների տեսանկյունից: Սակայն մինչ կփորձենք հասկանալ` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ Սաուդյան Արաբիայի վրա դրոնների հարձակումը, մեկ այլ խնդիր փորձենք հասկանալ ու վերլուծել:

Հետաքրքրական է այն հանգամանքը, թե ինչպես է ստացվում, որ Սաուդյան Արաբիան, որը նույնիսկ Չինաստանից ու Միացյալ Նահանգներից էլ շատ գումարներ է ծախսում իր ինքնապաշտպանությունն ապահովելու համար, զենք ու զինամթերք է գնում աշխարհով մեկ ու առաջին հերթին Միացյալ Նահանգներից, ինչ–որ նախնադարյան դրոնների «դեմը չի առել»։

Հիշենք`Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր էր կնքել, որ այդ երկիրն ամերիկացիներից 100 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք է գնելու։ Համարվում էր, որ դա ամերիկյան նախագահի լավագույն գործարքներից մեկն էր:

Ու հիմա պարզվում է, որ Սաուդյան Արաբիան այդ գումարները դատարկ տեղն է ծախսել։