Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

«Արփի լիճ» ազգային պարկում կան մոտ 670 տեսակի բույսեր, այնտեղ ապրում են 255 տեսակ ողնաշարավոր կենդանիներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեսահսկող սարքեր են տեղադրվել: Դա արվել է Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանիների անվտանգությունն ու տեղաշարժը հսկելու համար:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Արփի լիճ. բնություն` արհեստական ծագմամբ
Կարմիր գրքում գրանցված դեղին կոկոռ, գանգրափետուր հավալուսին Հայաստանում միայն կարելի է տեսնել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Այստեղ է գտնվում նաև  հայկական որորի ամենամեծ գաղութն ու Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում: Այս  տարածքում կարելի է հաճախ հանդիպել նաև մոխրագույն սագի, մոխրագույն կռունկի ու սև արագիլի:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Տեսագրող սարքերը տեղադրվել են Կովկասի բնության հիմնադրամի /CNF/  աջակցությամբ: Դրանք  եզակի են այն առումով, որ չեն խանգարում էկոհամակարգին և բնապահպանության գոտուն, չեն խանգարում թռչուններին ու միջատներին նորմալ բազմանալ ու տեղաշարժվել:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Արծիվը ուժի, ազատասիրության խորհրդանիշ է. մի՛ վերացրու քո նմանին. թռչունների խնդիրները

«Այս պահին «Արփի լճում» տեղադրել ենք 5 կետ, որոնք անխափան աշխատում են արդեն 1 ամիս: Ծրագիրը  պիլոտային է: Հետագայում ունենք պահպանվող գոտու հսկվող տարածքը մեծացնելու հնարավորություն, որը կհեշտացնի էկոհամակարգի մոնիտորինգը և կկանխի որսագողությունը»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց տեսահսկման համակարգի  պատասխանատու Ռուբեն Աղաջանյանը՝ հավելելով, որ տեսահսկող սարքերը շարժական են ու աշխարհի ցանկացած կետից հնարավոր է վերահսկել տարածքը:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Վերմիշյանը նշում է, որ հաջորդ փուլում տեսահսկման համակարգին մտադիր են ավելացնել  անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ և սենսորային համակարգեր:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

«Բնականաբար, ասել, որ որսագողությունը 100 տոկոսով կբացառվի, սխալ կլինի, քանի որ հատկապես գիշերով՝ դա դժվար է, բայց այն, որ որսագողությունն էականորեն կնվազի՝ հստակ է»,-ասաց Վերմիշյանը:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը համոզված է, որ էկո տուրիզմն այստեղ զարգանալու բոլոր հնարավորություններն ունի: Նա նշում է, որ կատարված այս և մյուս աշխատանքները նպաստում են տարածքում զբոսաշրջության զարգացմանը:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Արփի լճում արգելել են սիրողական որսն ու ձկնորսությունը

«Եթե 3 տարի առաջ տարեկան 500 այցելու էր պարկն ունենում, հիմա արդեն 4 հազարի է թիվը հասնում, իսկ զբոսաշրջիկները տարբեր տեղերից են, հատկապես՝ եվրոպական երկրներից»,-նշում է Հովսեփ Սիմոնյանը՝ փաստելով, որ ճանապարհների նորոգման խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

«Խոսքը 15 կմ ճանապարհի մասին է: Այս  խնդրի լուծման դեպքում ոչ միայն տուրիզմը կզարգացնենք տարածքում, այլ նաև պարկի հարակից համայնքների զարգացմանը նպաստող շատ կարևոր հարց կլուծենք»,-ասաց նա:

Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»

Հավելենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Այն զբաղեցնում է մոտ 21 179 հա տարածք։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր, այնտեղ ապրում են 255 տեսակ ողնաշարավոր կենդանիներ: