ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանում

Դիտարկման խմբին արցախյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության առաքելությունը սեպտեմբերի 18-ին հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը։

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Դիտորդներն իրենց առաքելությունը կատարել են Արցախի Մարտունու շրջանի հարավ–արևելքում։ Արցախի Հանրապետության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Դիտորդներին ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները։

Ադրբեջանի բանակի կողմից դիտարկումներն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

ԵԱՀԿ–ն պարբերաբար իրականացնում է հրադադարի ռեժիմի դիտարկումներ արցախաադրբեջանական սահմանին։ Նախորդ տարիներին դեպքեր են գրանցվել, երբ Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դիրքեր դուրս չի բերել։ Նման դեպքերի մասին տեղեկացրել է Արցախի ԱԳՆ կայքը։

Արցախում զինվորական մարզումներ են անցկացվել. բանակն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը

Նշենք նաև, որ ԵԱՀԿ խմբի համանախագահների մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման օրը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ այն կայանալու է Նյու Յորքում։