Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ պետը

Պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՔԿ ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ՊՆ–ում հրաժարականների առիթ կդառնան

«Այո, հաստատում եմ, լուրը։ Այո՛, կաշառք ստանալու մեղադրանքով»,– հայտնեց Նավիկյանը։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 18-ի առավոտյան։

Հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։