Վիճաբանություն դասընկերների միջև. բժիշկները 12-ամյա տղայի փայծաղը հեռացրել են

Վիճաբանությունից հետո տղաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան ծնողները տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրահատական միջամտություն են ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  երեկ Արաբկիր բժշկական կենտրոնում բժիշկները վիրահատական միջամտությամբ հեռացրել են Երևանում ապրող 12-ամյա մի տղայի փայծաղը, որը կենսական նշանակության օրգան է։

Երևանում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը և փախել

Անչափահասի հոսպիտալացվելուց հետո բժիշկները պարզել են, որ տղայի մոտ ներքին արնահոսություն է։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  տղան ծանր մարմնական վնասվածքն ստացել է համադասարանցու հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Վերջինս բռունցքով հարվածել է նրա որովայնին։ Տանը տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ծնողները նրան հասցրել են հիվանդանոց։

Դեպքի մյուս մանրամասներ իրավապահները պարզում են։

Արտակարգ պատահար Կիևում. տղամարդը սպառնում է պայթեցնել Մետրոյի կամուրջը. տեսանյութ