ՌԱԴԻՈ

Ղևոնդյան. «Ուժայինների պաշտոնանկությունը իշխանության համար մտածելու օրակարգ է սահմանում»

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկություններին, և նշել, որ հակված չէ այդ պաշտոնանկությունների առթիվ տեսնել մեկ պատճառ կամ հիմնավորում:
Sputnik
Ղևոնդյան. «Ուժայինների պաշտոնանկությունը իշխանության համար մտածելու օրակարգ է սահմանում»

Կադրային փոփոխությունները նորմալ երևույթ են և հետագայում նույնպես լինելու են։ Դրանք կարող են լինել կամ աշխատանքային, կամ սկզբունքային անհամատեղելիության հետևանքով։ Այդ մասին այսօր  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Փաշինյանին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը». Աղաջանյան

«Տարբեր փորձագետներ, ինչպես նաև ես որոշակիորեն կանխատեսում ենք, որ իհարկե կադրային փոփոխություններ հետագայում նույնպես լինելու են, և այդ հանգրվանն այսօր ուժային կառույցների ղեկավարներից երկուսի փոփոխությունն է: Ամեն մեկի մասով որոշակի գործոններ են ազդել: Դրանք կարող են լինել կամ աշխատանքային, կամ սկզբունքային անհամատեղելիության գործոններ»,- նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Վանեցյանի պարագայում ավելի բաց տեքստով քննադատական գնահատականներ հնչեցին, որոնք առաջին հերթին գործող իշխանական թիմի համար մտածելու, հասկանալու և ընկալելու օրակարգ են սահմանում, մյուս կողմից էլ հասարակության համար որոշակի մեսիջ են պարունակում, որ այդպիսի կարևորության պաշտոնյան այդպիսի բաց տեքստով է հեռանում և կարծես, այդ առումով առևերույթ լրջագույն խնդիրներ ու հակասություններ իրենք չունեն:

Օսիպյանը նոր պաշտոն է ստացել

«Իսկ Օսիպյանի պարագայում խնդիրն այլ է, որովհետև համակարգի տարբեր բաղադրիչներից կային հանրային դժգոհություններ, այդ թվում նաև կառավարող թիմում կային որոշակի իրողություններ: Օսիպյանն իր հերթին հայտարարեց, որ այս թեմայով հետագայում հանդես կգա հայտարարությամբ: Փորձենք հետևել ու հասկանալ: Ես հարցին մոտենում եմ բանականությամբ և հասկանում եմ, որ հետհեղափոխական թիմերում երբեմն լինում են կադրային փոփոխություններ, այդ թվում՝ նման կարևորության պաշտոնյաների փոփոխության առումով»,- նշում է Ղևոնդյանը:

Քաղաքագետն ավելի շատ կարևորում է այն, թե ովքեր են նրանց փոխարինելու, և ինչպես դա կանդրադառնա պետության անվտանգության օրակարգի վրա: Նրա կարծիքով՝ ԱԱԾ պետի հրաժարականի հիմքերը հասկանալի պատճառներով հանրայնացվելու համար չեն, բայցևայնպես եթե իշխանական թիմը կուռ է, եթե նույնիսկ թիմում կան ինչ-որ տարակարծություններ, ապա այն պետք է լինի մոնոլիտ: Եթե կան անհատներ, ովքեր ունեն այլ մոտեցումներ ու պատկերացումներ, որոնք կարող են անդրադառնալ ընդհանուր թիմի, իշխանության գործունեության վրա, կառավարման արդյունավետության վրա, ապա Ալեն Ղևոնդյանի համոզմամբ՝ նրանք ևս  պետք է լքեն իրենց պաշտոնը: