ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Պաշտոնական կեղծիքի և գումարի վատնման փաստով մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի նկատմամբ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը մոտ 648 հազար դրամ գումարի մասին է:
«Մեղադրանքն արդեն առաջադրվել է: Գործն այս պահին գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման փուլում: Երբ կունենանք լիարժեք ապացույցներ, հաջորդ քայլը կմտածենք անձին դատի տալու մասին»,- ասաց դատախազը։
Նա նշեց նաև, որ քրեական գործը հարուցվել ու մեղադրանքն առաջադրվել է տարբեր փաստերի ու հաղորդումների, այդ թվում` Պետական վերահսկողության աշխատակիցների նախապատրաստած նյութերի հիման վրա:
Հավելենք, որ բացի համայնքապետից, մեղադրանք է առաջադրվել է նաև նրա նախկին վարորդի ու համայնքի ներկայիս աշխատակազմի ղեկավարի նկատմամբ:
Աղվան Հովսեփյանը կարող է վկայից դառնալ մեղադրյալ. «Փաստ»
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Անի համայնքի բնակիչները բողոքի տարբեր ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը:
«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել
2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում ձևավորվեց Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է Անի խոշորացված համայնքի ղեկավար։ Գևորգյանը ՀՀԿ անդամ է։