Անաստասիա Զավորոտնյուկը թիկնապահների հսկողության տակ է. ԶԼՄ

Չափազանց պնդերես լրագրողներից, որոնք ամեն կերպ փորձում են հիվանդասենյակից կադր ստանալ, ծանր վիճակում գտնվող դերասանուհուն պաշտպանում են թիկնապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Բժշկական հաստատության աշխատակիցները շուրջօրյա հսկողություն են տրամադրել ծանր վիճակում  գտնվող դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին։

Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին

Ըստ ամենայնի` որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նկարահանող խմբերը մի քանի անգամ փորձել են հիվանդանոցի տարածք ներխուժել։

«Հիվանդության շուրջ բարձրացած աղմուկի պատճառով նա լրագրողների ուշադրության կենտրոնում է»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Baza–ի աղբյուրների տվյալների համաձայն` Զավորոտնյուկի գիտակցությունը տեղն է, նա ինքնուրույն է շնչում։ Սակայն բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

«Հարազատները պատրաստվում են նրա վախճանին»․ Անդրեյ Ռազինը` Զավորոտնյուկի վիճակի մասին

Տեղեկություններ կան, որ դերասանուհին Եվրոպայում է բուժում ստացել։

Վերջերս «Իմ հիանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր ավագ դստեր խանութի բացմանը։