«Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Սերբ մասնագետին շնորհակալություն և հաջողություն մաղթելուց կես ամիս անց ակումբը հրապարակել է նոր մարզչի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է «Երևան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ: Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

48-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ19 հավաքականը, «Ռապիդը», «Իսկրա Ստալին», «Տիրասպոլը», «Սախանը», «Քիշինյովը» և «Զարիան»:

Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:

«Երևան» ակումբը սեպտեմբերի 5-ին հայտնել էր, որ ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի հետ:

Սերգեյ Բոյկոն հրաժարվել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ակումբը շնորհակալություն էր հայտնել սերբ մասնագետին ծավալած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա ֆուտբոլային կարիերայում:

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես