Վանեցյանն ընտանիքի հետ ազատել է կառավարական ամառանոցը

Վանեցյանը կառավարական ամառանոց էր տեղափոխվել` ասելով, որ  իր և ընտանիքի անվտանգությանը սպառնալիք կա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընտանիքի հետ ազատել է կառավարական ամառանոցը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով

«Այս պահին տեղափոխման աշխատանքներն են տարվում»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Վանեցյանը 2018թ.–ի սեպտեմբերին կառավարական ամառանոց էր տեղափոխվել` ասելով, թե  իր և ընտանիքի անվտանգությանը սպառնալիք կա, լրջագույն սպառնալիք:

«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

Վարչապետի մամուլի քարտուղարը Վանեցյանին կոչ է անում չկորցնել սպայի արժանապատվությունը

«Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

Այսօր էլ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրենը նշել էր, որ պաշտոնից հրաժարվելու՝ իր որոշումը երկար մտածված է եղել: