Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

Իրենց հերթական մտահղացումը կյանքի կոչելու համար գյումրեցի երիտասարդները նախագծել ու պատրաստել են ամենահասարակ սարքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի երիտասարդները բոլորին Գյումրի են հրավիրում խցաններով պատրաստված իրենց նոր աշխատանքներին ծանոթանալու համար:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

«Գյումրին մեր տունն է» նախաձեռնող խմբի աշխատանքներին ու  ծրագրերին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է՝ խցաններով գորգեր, հումորի պատ և Գյումրու բարբառով խոսող պատեր: Երիտասարդներն այս ծրագրերով նպատակ ունեն Գյումրին զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնել:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

Իրենց հերթական մտահղացումը կյանքի կոչելու համար գյումրեցի երիտասարդները նախագծել ու պատրաստել են ամենահասարակ սարքը, որը հնարավորություն է տալիս պլաստիկե շշերից տարբեր հաստության թելեր ստանալ:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

Հենց այդ նույն թելերի օգնությամբ էլ խցանե վարագույրներ են պատրաստել:

Զուգագուլպաներ աշխարհի կանանց համար. գյումրեցի երիտասարդը ներխուժել է նորաձևության երկիր

Պատկերներ ստանալն այդքան էլ դժվար  չէ՝  էսքիզը ստեղծելուց հետո խցանի գույներն են առանձնացում, դրանք միացնում պոլիէթիլենե թելի օգնությամբ:

«Թեմաներն ընտրելիս աշխատում ենք հնարավորինս  չեզոք  թեմաներ ընտրել»,-նշեց նախաձեռնող խմբի անդամ Արսեն Վարդանյանը:

Երիտասարդները քաղաքի կենտրոնում տարածք են վարձակալել, որտեղ ամենուր պարկեր են՝ տարաբնույթ   խցաններով, իսկ պատուհանին իրենց ստացած ամենամեծ պատկերն է՝ պատրաստված 9300 խցանով:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

 «Արդեն պլաստիկի թանգարան ունենալու գաղափար կա: Օրվա ընթացքում շատերն են գալիս ու ցանկանում նախ նայել, ապա  գործընթացի մասնակիցը դառնալ: Մարդիկ արդեն պլաստիկե թափոններին  նայելիս խնդրի փոխարեն արվեստի գործիք են տեսնում»,-նշում է Արսեն Վարդանյանը՝ տեղեկացնելով՝ նախատեսել են հայտնի ստեղծագործությունների շարք  ստեղծել, որոնք կոնկրետ ասելիք կունենան:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը

«Օրինակ` կլինի Շիրակի մարզում ձմեռային մարզաձևերի զարգացման գաղափարն առաջնորդող պատկեր: Օր օրի մեզ միացող մարդկանց թիվն ավելանում է»,-նշում է Արսենը՝ տեղեկացնելով, որ իրենք փորձում են նաև կապող օղակ հանդիսանալ, ասենք, թղթի թափոն հավաքողների ու վերամշակողների միջև:

Գաղափարներն ու անելիքները շատ են: Ի դեպ, երիտասարդներն արդեն պատվերներ ունեն: Պատվիրատուների երևակայած պատկերները կյանքի կոչելը երիտասարդների համար դժվար չէ: Դժվարը աշխատանքին ֆինանսական գնահատական տալն է:

Շշերը չնետեք. խցանները պետք են, կամ գյումրեցի երիտասարդների նոր խենթությունը