Հայաստանում լամպերի ու լուսատեխնիկայի նոր լաբորատորիա է բացվել

Լամպերի կամ լուսադիոդների յուրաքանչյուր խմբաքանակից նմուշներ են ուղարկվում լաբորատորիա։ Հայաստանում հավաստագրված լամպերը կարող են շրջանառվել ԵԱՏՄ մյուս երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանում լամպերի և լուսատեխնիկայի անալիզի լաբորատորիա է բացվել։ Այստեղ փորձարկվելու են բոլոր էլեկտրական լամպերը և այլ լուսատեխնիկան, որն առաքվում է հանրապետության շուկա։ Այսօր լաբորատորիայի բացման ժամանակ այս մասին ասաց Էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Եղոյանը։

«Հայաստանում հավաստագրված լամպերը կարող են շրջանառության մեջ դրվել ԵԱՏՄ մյուս երկրներում և հակառակը. Հայաստանը կընդունի միության մյուս չորս երկրների նույնանման լաբորատորիաների սերտիֆիկատները», – նշեց Եղոյանը։

Լամպերի և լուսադիոդների յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները անալիզի կուղարկվեն լաբորատորիա։ Այստեղ կհետազոտվեն լամպերի ֆոտոմետրիկ (լուսային) բնութագրերը, օրինակ` լուսային ճառագայթման ինտենսիվությունը կամ դրա հաճախականությունը (այսինքն գունային երանգը)։

Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

Այլ կերպ ասած` կհետևեն, որ լամպերը շատ կտրուկ կամ անհամաչափ լույս չտան։ Լաբորատորիայի ստեղծմանն աջակցել է Ռուսաստանի կառավարությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին նշեց, որ պետությունը շարունակում է իր տեխնիկական կանոնակարգերն անցկացնել` Եվրասիական տնտեսական միության նորմերին, ինչպես նաև Եվրոպական միության պահանջներին համապատասխան։

Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Նշենք, որ խորհրդային շրջանում Հայաստանում լամպերի գործարան կար, որը շարունակեց աշխատանքը 90–ականներին, բայց փակվեց 2008թ–ին` չդիմանալով ներկրվող էժան լամպերի մրցակցությանը։

Վարչապետը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման ծրագրի մանրամասներից տեղյակ չէ