Գործուղումների գումարները կառավարությանը չեն բավարարում. որոշել են էլի փող հատկացնել

Արտասահմանյան գործուղումների տարեկան բյուջեն կավելանա 310 մլն դրամով: Տարեսկզբից այդ նպատակով կառավարության անդամներն արդեն ծախսել են 550 մլն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է ավելացնել 2019թ.-ի պետական բյուջեով նախատեսված գործուղումների գումարները։

Նոր աշխատատեղեր, գործուղումներ. խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ է առաջացել

Համապատասխան որոշման նախագիծը գործադիրը կընդունի առանց նիստ գումարելու` գրավոր քվեարկության կարգով։

Կառավարության կայքում հրապարակված նախագծով առաջարկվում է գործուղումների տարեկան ծախսերն ավելացնել 310.0 մլն դրամով:

Պլանը գերակատարված է. Կառավարությունը գործուղումների համար ևս 40 մլն դրամ կհատկացնի

Դրանից 60 մլն–ը նախատեսվում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար, իսկ 250 մլն–ը` արտասահմանյան պաշտոնական գործուղումների։

«Արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով  նախատեսված գումարները բավարար չեն»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ի դեպ, նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան  գումարը 350 մլն դրամ էր, որն արդեն տարվա ընթացքում տարբեր որոշումներով հասցվել էր 550 մլն դրամի։