ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. E-Bay առցանց վաճառքի հարթակում վաճառքի են դրված լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամներ։
Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը, վաճառքի հանված հուշադրամները կեղծ են, քանի որ Կենտրոնական բանկի թողարկածը չեն։
ԵՊՀ–ի 100-ամյակի կապակցությամբ ԿԲ–ն արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել. լուսանկար
Կեղծ հուշադրամների վաճառքի հանված հավաքածուն բաղկացած է 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին հայտնաբերեցին. կասկածյալը կին է
Նշենք, որ 2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել էր «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե մեկ հուշադրամ, որի ամբողջ խմբաքանակը սպառվել էր։