Չարբախի բնակիչը կերել-խմել ու սկսել է «հավեսի համար» օդ կրակել

Տղամարդը թաղամասում վատ համբավ չունի, ոչ մեկի հետ մինչ այդ չի վիճել, կռվի առիթ չի եղել. ինչ արել՝ ալկոհոլն է արել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Գիշերը կրակոցներ են հնչել մայրաքաղաքի՝ այսպես կոչված «Չարբախի փոսի» կենտրոնական փողոցում։

Արտակարգ դեպք Արմավիրում. 11-րդ դասարանցին վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանցի աղջկան

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցներին արտառոց ոչինչ չի նախորդել, ոչ մի միջադեպ չի եղել։ Պարզապես բնակիչներից մեկը ցանկացել է կրակել ու իր հրազենով փողոցում կրակել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի ծառայողները ձայներից են տեղեկացել կատարվածի մասին ու արագ հայտնաբերել կրակողին։

Սարսափելի վթար Գեղարքունիքում. դին հայտնաբերվել է մեքենայից 80 մետր հեռավորության վրա

Նա բոլորի ներկայությամբ բերման է ենթարկվել։

Թաղամասում այդ անձը բնութագրվում է դրական, սակայն խոսում են, որ կրակել է ալկոհոլի ազդեցության տակ։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։