«Վախենում էի 100 կգ–ով գիրանալ». Վոդոնաևան հիացմունքով է պատմել հայաստանյան հանգստի մասին

Լրագրող, բլոգեր և դերասանուհի Ալյոնա Վոդոնաևան գրառում է արել Instagram–ում, որում խոստովանել է, որ սիրահարվել է Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար և բլոգեր Ալյոնա Վոդոնաևան Հայաստանում անցկացրած հանգստից լուսանկար է հրապարակել Instagram–ում։

Լուսանկարում աղջիկը ծաղիկներով կազմված մեծ կոմպոզիցիայի ֆոնին է։ Այն արդեն ավելի քան 30 հազար «լայք» է հավաքել. «լայքերի» թիվը գնալով աճում է։

«Ամենից շատ Հայաստանում վախենում էի ուտել։ Վախենում էի, որ Երևանից կվերադառնամ 100 կիլոգրամով գիրացած։ Ես Հայաստանում էի ընկերներիս հարսանիքին մասնակցելու նպատակով, որը տևեց երկու օր։ Ինչ կարող եմ ասել, ես սիրահարվել եմ Հայաստանին, նրա բնությանը, եղանակին, բնակիչների բարությանը և սրտաբացությանը։ Ի դեպ, չեմ գիրացել։ Ոչ մի գրամ։ Թեև հարսանիքին փախլավա եմ կերել (երկու կտոր) և թուզ։ Երևանում տղամարդիկ տարբերվում են Մոսկվայի տղամարդկանցից։ Շատ հետաքրքիր էր», – գրել է նա։

Հարսանիք ուրբաթ 13–ին. Քսենյա Սոբչակը հղի է ամուսնանո՞ւմ

Նշենք, որ Կատերինա Գորդոնը նույնպես մասնակցել էր ընկերոջ հարսանիքին և նույնպես ջերմ գրառում արել Հայաստանի և նրա բնության մասին։ Գորդոնը Վոդոնաևայի նման սեր է խոստովանել Հայաստանին և գրել, որ ասես եղել է հրաշքների երկրում։