ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկության կարգով որոշում է կայացրել ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։
Աշուղաթոյան. «Կինոյի մասին օրենքի նախագծի մեջ դրել ենք մի ամբողջ փիլիսոփայություն»
Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, նիստը նախանշված է սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին։
Նիստի օրակարգում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկումն է։
Ազգային ժողովում նոր պատգամավոր կա. իմքայլականներին միացավ Արթուր Մանուկյանը
Հարցի զեկուցման համար կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: