ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար և լրագրող Կատյա Գորդոնը Instagram–ի իր էջում հայաստանյան իր ճանապարհորդության մի շարք լուսանկարներ է հրապարակել։
«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել
Հայտնի ռուս ռադիոհեռուստահաղորդավար, կինոդերասան, կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնի նախկին կինը Հայաստան էր ժամանել` մասնակցելու ընկերների հարսանյաց արարողությանն ու հաճելիորեն տպավորվել էր։ Վառ լուսանկարները նա հրապարակել էր հիացական մեկնաբանությունների ուղեկցությամբ։
«Բարեկամս, երջանիկ եղիր ամբողջ կյանքում։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Հայաստան, սիրում եմ քեզ», – գրել է Գորդոնը։
Լուսանկարներում Կատերինան պատկերված է Արագածոտնի մարզում` կիրճի ֆոնին, Սաղմոսավանքի մոտ, ինչպես նաև երևանյան հյուրանոցում։
«Կատերինան հրաշքների աշխարհում», – լուսանկարին կից գրել է հեռուստահաղորդավարուհին։
Գորդոնի լուսանկարները շուրջ 3 հազար «լայք» են հավաքել։
Քաթինային փոխարինող հայ բժիշկն արդեն Սուդանում է. նա անցել է իր պարտականությունների կատարմանը
Օգտատերերը նաև գրում են, որ Եկատերինան հրաշալի տեսք ունի, բացի այդ Հայաստանն էլ ամենահաճելի և հյուրընկալ երկիրն է։