«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են

Հայտնի դերասանը խոսել է իր անձնական կյանքի ու առողջության մասին` հիշելով հայկական հայտնի արտահայտություններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հանրահայտ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Սերգեևնայի հետ: Այս մասին հայտնում է novostink.net-ը, որը կարողացել է մի քանի հարց ուղղել դերասանին:

«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է. որոշել ենք միասին ծերանալ»,-ասել է դերասանը:

Ջիգարխանյանը խոսել է նաև երջանկության մասին` նշելով, որ հիմա ինքը երջանիկ է:

«Մենք ախր չգիտենք էլ` իրականում ինչպիսին է երջանկությունը։ Ես կարծում եմ` երջանկությունն այն է, երբ ինչ-որ բան ես հաղթահարում: Երբ ցավն անցնում է, դա է ամենամեծ երջանկությունը: Միևնույն է, ես առանց սխալների ապրել չէի կարող: Բոլորն էլ սխալվում են»,- ասել է դերասանը:

Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է այցելել Հայաստան. Արթուր Սողոմոնյանը բացել է փակագծերը

Անդրադառնալով իր առողջությանը` Ջիգարխանյանը հիշեցրել է, որ արդեն 84 տարեկան է և նախընտրում է ոչ թե բողոքել իր առողջությունից, այլ շնորհակալ լինել Աստծուն յուրաքանչյուր օրվա համար:

«Ես ինձ լավ եմ զգում: Հայերը մի արտահայտություն ունեն` քեզ տես։ Կարդում եմ, քայլում եմ, ֆիլմեր ու ֆուտբոլ եմ դիտում , շփվում եմ ընկերներիս հետ ու մտածում եմ ամեն ինչի մասին»,- ասել է նա:

Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց

Դերասանը նշել է, որ դժվարանում է ամեն օր թատրոն գնալ, բայց անընդհատ կապի մեջ է ռեժիսորների հետ:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը դերասանուհի Տատյանա Վլասովայից բաժանվել էր 2015թ. սեպտեմբերին: Դրանից անմիջապես հետո մամուլում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայի հետ հարցազրույցը, որում կինը պատմել էր Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին: 2017 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները սկսեցին քննարկել Ջիգարխանյանի ու Վիտալինայի բաժանման թեման, որը հանգուցալուծվեց 2018 թվականի նոյեմբերին, երբ նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել