Լացում և խանգարում էր. Տվերում տղամարդը 4–րդ հարկից նետել է ընկերուհու թոռանը

Քննության վարկածով` տղամարդը ոչ սթափ վիճակում է եղել ու բարկացել է երեխայի լացից, այդ պատճառով էլ որոշել է նրան նետել պատուհանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Տվերի բնակիչը չորրորդ հարկի պատշգամբից նետել է իր ընկերուհու թոռանը, որն իր լացով խանգարել է տղամարդուն։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը։

Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն

Քննության տվյալների համաձայն` 47–ամյա տղամարդը սեպտեմբերի 14–ից 15–ն ընկած ժամանակահատվածում շարունակ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Բնակարանում, որտեղ նա ապրում էր իր ընկերուհու հետ, այդ օրը եղել է նաև կնոջ թոռը։ Երեխան իր լացով խանգարել է տղամարդուն, և նա որոշել է չորրորդ հարկից պատշգամբից դուրս նետել նրան։

Մանկահասակ երեխան ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Հարուցվել է քրեական գործ` անչափահասին առողջական ծանչ վնաս պատճառելու փաստով։ Տղամարդուն ձերբակալել են, նրա հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցն է որոշվում։ Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխային մեծացնում է միայնակ մայրը, որն այդ օրը տատի մոտ էր թողել նրան ու իր գործերով գնացել։