Սարգսյանը ստորագրեց Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Արթուր Վանեցյանը որոշել է հեռանալ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, նրա որոշումն արդեն հաստատվեց փաստաթղթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։

Հիշեցնենք` այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նշված էր, թե նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։