Փիսոյավարի մերսում. կատուն տիրոջ համար լիցքաթափող երեկո է կազմակերպել. տեսանյութ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ շոտլանդական ցեղատեսակի կատուն ջանասիրաբար, բայց միաժամանակ քնքշորեն մերսում է տիրոջը։ Այնպիսի տպավորություն է, որ փոքրիկ գիշատիչի թաթերին ճիրանների փոխարեն փափլիկ բարձիկներ են։
Sputnik

Կադրերում երևում է` ինչպես է կատուն տիրոջ մեջքին նստած մերսում նրա պարանոցն ու մեջքը։

Տեսանյութը բազում դրական մեկնաբանություններ ու «լայքեր» է հավաքել։

«Այսպիսի Եվա եմ ուզում». շնիկը հալեցնում է օգտատերերի սրտերը․ տեսանյութ

Սագն օգնում է փոսից հանել փոքրիկի հողաթափը. զվարճալի տեսանյութ

Շները փորձել են տիրուհուն հեռու պահել օձից, բայց չեն կարողացել նրան փրկել սողունից․ տեսանյութ