Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում

Մեծածավալ հրամանատարամասշտաբային զորավարժությունները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերն աննախադեպ ծավալի ռազմավարական զորավարժություն կանցկացնեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը

«Ամեն տարի ԶՈՒ–ն անցկացնում է լայնածավալ հրամանատարամասշտաբային զորավարժություններ, որտեղ ներգրավվում է նաև պահեստազորը։ Տարեցտարի ներգրավվածության առումով փորձում ենք ավելի կատարելագործել զորավարժությունները»,–ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նման ծավալի զորավարժություններ չենք ունեցել դեռ` Հովհաննիսյանը պատասխանեց` «Այո, ինչ–որ առումով՝ չենք ունեցել»։

Արարատ-Անտիտեռոր 2019». մեկնարկել են զորավարժության նախապատրաստական աշխատանքները

Նա հայտնեց նաև, որ զորավարժությունները չեն լինելու մեկ տեղում, այլ ամբողջ ՀՀ տարածքում են տեղի ունենալու։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` զորավարժությունների ժամանակ պաշտպանական եզակի միջոցառում է սպասվում, որին ներգրավված կլինի ողջ երկիրը։