Ճապոնացիները նոր թռչող մոտոցիկլետ են նախագծել

Փրկարարները Speeder կոչվող փոխադրամիջոցն օգտագործելու են տարերային աղետների ժամանակ, անապատներում, ճահճուտներում և ծովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնական ALI Technologies ընկերությունը Speeder անվանումով նոր թռչող մեքենա են մշակել։ Սարքը հաջորդ ամիս կներկայացվի Տոկիոյի ավտոսալոնում։ Այս մասին հայտնում է cdrinfo-ն։

Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ

Տրանսպորտային միջոցի թափքը պատրաստված է ածխապլաստիկից` զանգվածը քչացնելու նպատակով։ Դիմացի և հետևի հատվածներում տեղադրված է մեկական շարժիչ, որոնք օդային պտուտակների միջոցով ստեղծում են բարձրացման ուժ։ Ուղիղ շարժման և դարձումների համար օգտագործվում են կողքի փոքր պտուտակները։ Speeder-ը ուղղահայաց է վեր բարձրանում և տեղաշարժվում է գետնից մի քանի տասնյակ սանտիմետր բարձրության վրա։ Վայրէջքը նույնպես ուղղահայաց է կատարվում։

Թռչող մոտոցիկլետն այլևս հեքիաթ չէ. տեսանյութ

Թռչող մոտոցիկլետի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2021 թվականի երկրորդ կեսից։ Փրկարարները Speeder-ն օգտագործելու են տարերային աղետների ժամանակ, անապատներում, ճահճուտներում և ծովում։

Առաջին թռչող մոտոցիկլետը պատրաստ է. տեսանյութ