Հայաստանի ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից. Փաշինյան

Փաշինյանը նշեց, որ «ափալ–թափալ» ինչ–որ խնդիր լուծելու համար փոփոխություններ չպետք է արվեն, պետք է այնպես չստացվի, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինվի նոր իշխանությունից կախված դատական համակարգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանին ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգում։ Այս մասին այսօր` Վանաձորում շարունակվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

«Դատական համակարգի բարեփոխումներն օրվա խնդիր են։ Այո, այս ոլորտում պետք է գնալ վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհով։ Սակայն, «ափալ–թափալ» ինչ–որ խնդիր լուծելու համար փոփոխություններ չպետք է արվեն։ Պետք է այնպես չստացվի, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինվի մեր իշխանությունից կախված դատական համակարգով»,–ասաց նա։

Նրա խոսքով` իրենց նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է։

Անդրադառնալով վեթինգ անել–չանելուն` վարչապետը նշեց, որ արդեն իսկ ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նաև վեթինգի մասին է խոսք գնում։ Միայն թե, ըստ նրա, այնտեղ գրված չէ հենց «վեթինգ» բառը։

Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը

«Մենք տեսանք, որ վեթինգն ավելի շատ իր անվան վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան` բովանդակության, ուստի որոշեցինք այդ բառը չօգտագործել։ Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կզբաղվեն պաշտոնյաների, այդ թվում` դատավորների գույքային հարցերով»,–ասաց նա։

Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։