ԵԱՏՄ–ում առցանց առևտրի միասնական կանոնների բացակայությունը խնդիրների կհանգեցնի. Նիկիշինա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերի նախարար Վերոնիկա Նիկիշինան մեկնաբանել է ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Առցանց տիրույթում առևտրի միասնական կանոնները պետք է գործեն Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակապի ժամանակ ասաց ԵԱՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)
Վերոնիկա Նիկիշինան։

Ի՞նչ պետք է իմանա քաղաքացին, որը որոշել է մեքենա ներկրել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից

Նա նշեց թվային վաճառքի արդյունավետ պետական կարգավորում ձևավորելու կարևորությունը։ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն սկսել են այդ ոլորտում նորմատիվային բազա մշակել, սակայն Միության երկրներում չհամաձայնեցված կարգավորումները կարող են խոչընդոտներ ստեղծել։

«Թվային միասնական տարածքի բացակայությունը կարող է օբյեկտիվ խնդիրներ ստեղծել առևտրի բոլոր մասնակիցների համար», – ընդգծեց նա։

Նման խնդիրների թվում է համացանցի միջոցով գնված ապրանքների անվտանգության երաշխավորման բացակայությունը, ինչպես նաև անանուն վաճառքները, ինչը մատակարարման և վճարման հարցերում վաճառողի պատասխանատվության բացակայության է հանգեցնում։

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում

«Երրորդ խնդիրը ԱԱՀ–ի վերադարձն է, որն այդ ոլորտում դեռ ոչ մի կերպ լուծված չէ», – նշեց Նիկիշինան։

Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար

Միևնույն ժամանակ նա ընդգծեց` ԵԱՏՀ–ն կողմ է, որ թվային առևտրի հնարավոր կարգավորումը խոչընդոտ չհանդիսանա տնտեսության թվայնացմանը։ Նա կարծում է, որ պետք է լուծել մի քանի հարց` ինչն է պետք կարգավորել, ինչպես և ինչ ծավալով։

Ավելի վաղ Նիկիշինան հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ում առցանց առևտրի համար միասնական ստանդարտներ կմշակեն։ Մշակման համար հարթակ կհանդիսանա Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրները պետք է ավելի ակտիվ խաղացող լինեն էլեկտրոնային առևտրում միջազգային ստանդարտների մշակման ոլորտում։ Նա նշել էր, որ իրավական վակուումը Միության ներսում անդամ երկրները լրացնում են ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերով։

ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան