ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջը։
75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց Սլովակիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչին:
Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչին. ներարկումն էլ չօգնեց
Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Հովհաննիսյանը՝ 1/8:
Երկուսն էլ հաղթանակ են տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:
Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում են
© Sputnik / Павел Лисицын
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: