Վերցրել է Իռոչկային և գալիս է Երևան. Սոսո Պավլիաշվիլին երկու համերգ կտա Հայաստանում

Երգիչն իր երկրպագուներին խոստանում է Երևանում իսկական երաժշտական տոն ապահովել։ Նա միանգամից երկու համերգ կտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Վրացական ծագումով ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Instagram–ում տեսանյութ է հրապարակել և պատմել Հայաստանում նախատեսված համերգի մասին։

«Իռոչկային վերցրել եմ, ու թռչում ենք Երևան։ Վաղը և մյուս օրը մենահամերգներ ունենք։ Կլինի թեժ, ուրախ ու անկեղծ։ Մի խոսքով` կլինի երաժշտության տոն», – ասել է երգիչը։

Նրա գրառումը բուռն զգացմունքներ է առաջացրել հայ օգտատերերի մոտ։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Տոնը գալիս է Երևան», «Բարի գալուստ, Սոսո ջան», «Երևանում հիանալի եղանակ է», «Անհամբերությամբ սպասում ենք համերգին» և այլն։

Նշենք, որ Պավլիաշվիլին հաճախ է լինում Երևանում։ Նա պարբերաբար ելույթ է ունենում տարբեր ակումբներում։ Նա նույնիսկ իր 54–ամյակն է նշել Երևանում։

Բլյուզը նաև հայ–վրացական է լինում. Պավլիաշվիլին երգում է, Ներսիսյանը` նվագում. տեսանյութ

Նրա քույրը` Մակա Պավլիաշվիլին, արդեն հինգ տարի ապրում է Հայաստանում։ Հայտնի եղբայրն օգնել է նրան բնակարան գնելու և տեղափոխվելու հարցում։