«Մի բռնաբարեք լրագրությունը». Աննա Հակոբյանի գրառումը

Աննա Հակոբյանն առաջարկում է մոնիտորինգ անցկացնել ու պարզել` իր մասին հոդվածներից քանիսն են իրականությանը համապատասխանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հակոբյանը։

«Մի կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել»,– գրել է նա։

Վանաձորյան ասուլիսը Նիկոլ Փաշինյանը բացեց թվերով

Հակոբյանն առաջարկել է մեկ այլ մոնիտորինգ իրականացնել ու պարզել, թե արդյո՞ք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն։

«Մի բռնաբարեք լրագրությունը»,– գրել է Հակոբյանը։

«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը

Նշենք, որ Հակոբյանը հուլիսի 2–ին Անթիլիասի մայրավանքում Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ Հակոբյանն ասել էր, որ վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է։ Հակոբյանի խոսքով` վստահելի տեղեկատվությունն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն, ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին։

«Աննան առաջարկեց գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել». Նիկոլ Փաշինյան