Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում է

Ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը մեկնարկային երկու գոտեմարտերում նույնքան հաղթանակ տոնեց և շարունակում է պայքարը մեդալների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի 60 կգ և 77 կգ քաշային ըմբիշները: 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանն առաջին գոտմերատում պարտվեց ուզբեկ Էլմուրադ Տասմուրադովին և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա Կարապետ Չալյանը հաղթանակով սկսեց, և շարունակեց հաղթարշավը նաև մյուս գոտեմարտերում:

Արթուր Ալեքսանյանի ցավերը փորձելու են մեղմել մեր և մյուս հավաքականների բժիշկները

Առաջին դժվարին գոտեմարտում Չալյանը 4:2 հաշվով առավելության հասավ ճապոնացի Շոհեյի Յաբիկուի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում արդեն բացահայտ առավելությամբ՝ 9:0 հաշվով, հաղթեց Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոսային:

Քառորդ եզրափակիչում Չալյանը գոտեմարտելու է թուրք Ֆատիհ Չենգիզի և բելառուս Պավել Լյախի գոտեմարտում հաղթած ըմբիշի հետ:

Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Սպիտակ արջը ջախջախիչ պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցչին