Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին

Հաջորդ տարվա պետական բյուջեյով նախատեսվում է պաշտպանության ոլորտի հատկացումներն ավելացնել 14 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Պաշտպանությանն ուղղված ծախսերն 2019թ–ին ավելացել են շուրջ 26 տոկոսով` 312 մլրդ դրամով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վանաձորյան ասուլիսը Նիկոլ Փաշինյանը բացեց թվերով

Նրա խոսքով` կառավարությունը 2.3 մլրդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել մարտական հերթապահության պայմանների ապահովման, այդ թվում` մարտական դիրքերը խմելու ջրով ապահովելու համար։

«2019թ–ի հունիս–օգոստոսին շուրջ 5 տոկոսով ավելացել է արևային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ներառյալ` խոցման միջոցների քանակը։ Շփման գծի 5 ուղղություններով բարելավվել է յուրային զորքերի դիրքերը։ Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել է ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը»,– հայտնեց վարչապետը։

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի գրառումը

Փաշինյանը նաև նշեց, որ 2020թ–ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն  ավելացնել ևս 14 տոկոսով։

Ինչ վերաբերում է զինվորների սննդին, վարչապետը նշեց, որ սննդի մատակարարումը պատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում 16 զորամասերի զինվորներն արդեն ապահովված են բարձրորակ սննդով։ 2020թ–ի սկզբից նախատեսվում է ծրագրում ներառել ՀՀ բոլոր մեծ զորամասերը։