Անաստասիա Ստոցկայան ամուսնու հետ հանգստանում է Հայաստանում

Ռուսական էստրադայի աստղը կրկին Հայաստանում է: Հայտնի երգչուհի այսուհետ ավելի հաճախ կայցելի ամուսնու հայրենիք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական էստրադային աստղ Անաստասիա Ստոցկայան ամուսնու ՝ Սերգեյի հետ, որն ազգությամբ հայ է,  հանգստանում  է Հայաստանում:

Երգչուհին ամուսնու հետ հանգստից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

«Սևանավանք» ,-լուսանկարին կից գրել է երգչուհին:

Բաժանորդներին դուր է եկել Անաստասիայի  լուսանկարը, նրանք բազմաթիվ հաճայախոսություններ են գրել մեկնաբանություններում:

«Ինչ  գեղեցիկ զույգ եք», «Նաստյա, որքան անկեղծ եք»,  «Երջանկություն և առողջություն ձեր ընտանիքին», - գրել են երգչուհու երկրպագուները:

Ավելի վաղ Ստոցկայան անկեղծացել էր և պատմել, որ ամուսինը հիացած չի եղել իրենով։  Անաստասիան ամեն կերպ փորձել է ներքաշել նրան սիրավեպի մեջ, բայց դա նրան չի հաջողվել մինչև ընկերների հետ Դուբայ մեկնելը։ Այնտեղ նրա ներկայությունը հաճելի անակնկալ է դարձել աղջկա համար։

Իսկ հետո խաղ են խաղացել, որի ժամանակ Ստոցկայան «համբույր է տարվել»։

«Այնտեղ նա ինձ չհամբուրեց։ Դրանից հետո մենք համբուրվեցինք միջանցքում, և ամեն ինչ այդպես սկսվեց», – հիշել է երգչուհին։

Ստոցկայան իր ամուսնուն հոգատար, պատասխանատու և լուրջ է համարում։ Հենց այդ որակների պատճառով նա որոշել է որդի ունենալ նրանից և ամուր ընտանիք կազմել։

Հիշեցնենք, որ Անաստասիան անցած տարի ևս այցելել էր Հայաստան և մկրտել իր երեխաներին:

Անաստասիան և գործարար Սերգեյն  ամուսնացել են  2010 թվականին: 2011 թվականի հուլիսի 16-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ալեքսանդրը: 2017-ի մայիսի 7-ին զույգը դուստր ունեցավ,որին անվանեցին Վերա: